Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ռադիոլոգիա և այրվածքաբանություն

Այրվածքներ բուժելու 4 տնական միջոց. med.news.am

Այրվածքներ բուժելու 4 տնական միջոց. med.news.am

Պատկերացրեք, որ դուք վերադառնում եք  աշխատանքից (հատկապես, եթե դուք գտնվում եք մետրոյում), իսկ Ձեր առջեւ նստած մարդը, ով մի ձեռքով խաղում է հեռախոսով, իսկ մյուսով  բռնել է տաք սուրճ, հանկարծ կորցնում է հավասարակշռությունը, եւ լցնում է  սուրճը ձեր ծնկներին։

 

Մի քանի վայրկյան հետո դուք սկսում եք սուր ցավեր զգալ։ Անհրաժեշտ է անմիջապես հանել Ձեր տաբատը, որպեսզի  այն  չվնասի Ձեր վերքին։ Իհարկե, սառը ջուրը կօգնի մի փոքր մեղմացնել այրվածքները, բայց կան նաեւ այլ միջոցներ, որոնք այս դեպքում կարող են օգտակար լինել, հայտնում է Medical Daily.

Բայց մինչ դրան անցնելը պետք է հասկանալ, թե ինչ տեսակի այրվածքներ կան։ Լինում են առաջին, երկրորդ եւ երրորդ աստիճանի այրվածքներ։ Առաջին աստիճանի այրվածքները վտանգավոր չեն, նրանք վնասում են միայն մաշկի արտաքին շերտը. այն կարմրում, ուռչում է եւ սկսում է ցավել։ Երկրորդ աստիճանի այրվածքներն ավելի լուրջ են, քանի որ վնասվածքը հասնում է մաշկի երկրորդ շերտին։ Մաշկը մուգ կարմիր գունավորում է ստանում, ծածկվում բծերով եւ բշտիկներով։ Այս դեպքում ցավը շատ ավելի ուժեղ է։ Երրորդ աստիճանի այրվածքները տապակած սթեյքի նման լինում են շատ մուգ։ Ինչպես լուրջ այրվածքների, այնպես էլ ձեռքերի, ոտքերի, աճուկի եւ հետույքի ցանկացած, նույնիսկ աննշան, այրվածքների դեպքում, ավելի լավ է դիմել բժշկի։ Մնացած այլ դեպքերում, Դուք տնային պայմաններում կարող եք օգտագործել հետեւյալ միջոցները.

 Մեղր

Գաղտնիք չէ, որ մեղրն օգտակար է մրսածության եւ տոնուսի բարձրացման համար։  Մեղրը նաեւ ունի որոշ հակաբորբոքային եւ հակաբակտերիալ հատկություններ։ Թերեւս, այն տնական միակ միջոցն է, որն ընդունելի է գիտության կողմից։ Որոշ տվյալներ ցույց են տալիս, որ մեղրը կարող է ո՛չ միայն բուժել եւ մանրէազերծել վերքի վնասված հատվածը, այլ նաեւ  թեթեւացնել ցավը եւ խուսափել վերքի սպիանալուց։ Մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ մեղրն ավելի արագ է բուժում այրվածքները, քան ավանդական հակաբորբոքային քսուքները եւ վիրակապերը։

Ալոէ

Հազարավոր տարիներ ի վեր ալոէն օգտագործվում է բժշկության մեջ, իսկ որպես այրվածքների դեմ միջոց այն օգտագործվում է սկսած առաջին դարից։ Թեեւ ալոէն սովորաբար օգտագործվում է թեթեւ այրվածքների դեպքում, բայց որոշ տվյալներ ցույց են տվել, որ ալոէի հյութը կարող է օգտագործվել նաեւ ավելի լուրջ այրվածքների ժամանակ՝ ցավն ու այտուցները բուժելու համար։ Այն նաեւ օգնում է արագացնել ապաքինման գործընթացը։ Ալոէն նաեւ խոնավեցնող քսուք է եւ օգնում է մեղմացնել չոր ու գրգռված մաշկը։ Այնուամենայնիվ, որոշ հետազոտողներ դեմ են ալոէի օգտագործմանն այրվածքների դեպքում՝ պնդելով, որ ալոէն խոչընդոտում է ապաքինման գործընթացին։ Իսկ մեկ այլ ուսումնասիրության մեջ ասվել է, որ ալոէն նվազեցնում է մաշկի ներքին հատվածի ջերմաստիճանը, սակայն չի սպանում բակտերիաները։

Լավանդայի յուղը

Լավանդայի յուղն ունի շատ հաճելի հոտ, եւ այն օգտագործվում է բժշկության մեջ, որպես կանխարգելիչ միջոց միջատների խայթոցների դեմ, ինչպես նաեւ խոնավեցնող միջոց չոր մաշկի համար։ Որոշ մարդիկ այն նաեւ օգտագործում են այրվածքների դեպքում, եւ թեպետ լավանդայի յուղն ունի հակաբակտերիալ հատկություններ, քիչ ուսումնասիրություններ են  կատարվել այրվածքների դեպքում նրա դրական ազդեցությունը բացահայտելու համար։ Այնուամենայնիվ, շատերը պնդում են, որ լավանդայի յուղի մի քանի կաթիլը  ո՛չ միայն կօգնի թեթեւացնել այրված հատվածի ցավը (կամ նույնիսկ լիովին վերացնել այն), այլեւ կօգնի կանխել սպիացումը։

«Ես պարզապես  ցողեցի լավանդայի յուղն իմ կրծքավանդակի այրվածքի վրա», - Yahoo-ում  գրել է  հեղինակներից մեկը։ «Մի քանի վայրկյանների ընթացքում յուղը մի քիչ այրեց, իսկ հետո մի քանի օրվա ընթացքում ցավը լիովին վերացավ։ Դա մի զարմանալի թեթեւություն էր։ Ես շարունակեցի օգտագործել լավանդայի յուղը եւս մի քանի շաբաթ, եւ այդ ժամանակ կրծքավանդակի հատվածում այրոցները դադարեցին, իսկ սպիները գրեթե ամբողջությամբ վերացան»։

Քացախ

Ասում են, որ քացախն ունի անզգայացնող ազդեցություն այրվածքների ժամանակ, քանի որ այն հանդիսանում է հակաբակտերիալ միջոց։ Թեթեւ աստիճանի  այրվածքները բուժելու  համար անհրաժեշտ է պարզապես խառնել քացախը հավասար չափաբաժնով ջրի հետ, մաքուր մի կտոր խոնավեցնել այդ լուծույթով եւ լվանալ վերքը մի քանի անգամ։

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. karapuziki.com.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Արևային ճառագայթում: Արևային բռնկումները՝ բարձր ճառագայթման վտանգ. Սալուտեմ ամսագիր №3
Արևային ճառագայթում: Արևային բռնկումները՝ բարձր ճառագայթման վտանգ. Սալուտեմ ամսագիր №3

Արևը լույսի և ջերմության աղբյուր է, որն անհրաժեշտ է Երկրի ամբողջ կենդանական աշխարհին։ Լույսի ֆոտոններից բացի այն արձակում է կոշտ իոնիզացնող ճառագայթներ, որոնք բաղկացած են հելիումի միջուկից և պրոտոններից...

Սալուտեմ 3.2021
Արևային այրվածքներ: Ինչո՞վ է վտանգավոր արևային այրվածքը. Սալուտեմ ամսագիր №3
Արևային այրվածքներ: Ինչո՞վ է վտանգավոր արևային այրվածքը. Սալուտեմ ամսագիր №3

Արևային այրվածքներն առաջանում են մաշկի վրա ուլտրամանուշակագույն ճառագայթների ավելցուկային ազդեցության հետևանքով, ընդ որում, ուլտրամանուշակագույն-B ճառագայթների սպեկտրի ալիքները...

Մաշկաբանություն Սալուտեմ 3.2021
Հինգ հարց ճառագայթային բուժման մասին. oncology.am
Հինգ հարց ճառագայթային բուժման մասին. oncology.am

1.  Ի՞նչ է ճառագայթային բուժումը

Ճառագայթային բուժումը բարձր էներգիայի իոնացնող ճառագայթների կիրառումն է տարբեր...

Ուռուցքաբանություն
Վերին վերջույթների անոթների ուլտրաձայնային հետազոտություն. ultraimaging.am
Վերին վերջույթների անոթների ուլտրաձայնային հետազոտություն. ultraimaging.am

Վերին վերջույթների անոթների ուլտրաձայնային հետազոտությունը հնարավորություն է տալիս գնահատել երկու ձեռքերի երակների և զարկերակների վիճակը, հետազոտել անոթներում,  դեպի օրգաններ և հյուսվածքներ արյան հոսքի...

Ախտորոշում
Ճառագայթային թերապիայի հետևանքները
Ճառագայթային թերապիայի հետևանքները

Շատ մարդկանց համար ուռուցքաբանական հիվանդություններն այլևս դատավճիռ չեն դառնում, քանի որ ախտորոշման, բուժման և պահպանող թերապիայի ժամանակակից մեթոդները օգնում են բուժվել այդ հիվանդություններից և շարունակել նորմալ ապրել...

Բուժում Ուռուցքաբանություն Առողջապահության լրատու 3-4.2013
ՆԱԻՐԱ ՄԻՆԱՍՅԱՆ. Ռադիոլոգիան ժամանակակից ստոմատոլոգիայում
ՆԱԻՐԱ ՄԻՆԱՍՅԱՆ. Ռադիոլոգիան ժամանակակից ստոմատոլոգիայում

Մեր հյուրն է Էրեբունի բժշկական կենտրոնի ռենտգեն բաժանմունքի վարիչ Նաիրա Վազգենի Մինասյանը, ում հետ քննարկեցինք ժամանակակից ստոմատոլոգիայի բնագավառում  ռադիոլոգիային և ռադիոախտորոշմանը վերաբերող հրատապ հարցեր...

Ախտորոշում Ստոմատոլոգիա Բժշկի ընդունարանում Բժիշկներ
ՈՒԼՏՐԱԻՄԻՋԻՆԳ. հանդիպում Ռադիոլոգիայի գիտամեթոդական ախտորոշիչ կենտրոնի բժշկական գծով տնօրեն, դոցենտ, բ.գ.թ. Արամ Քոչարյանի հետ
ՈՒԼՏՐԱԻՄԻՋԻՆԳ. հանդիպում Ռադիոլոգիայի գիտամեթոդական ախտորոշիչ կենտրոնի բժշկական գծով տնօրեն, դոցենտ, բ.գ.թ. Արամ Քոչարյանի հետ

Ինչքան էլ հաստատուն քայլերով առաջ գնա բժշկությունը, նրա կարևոր հատվածը ախտորոշումն է:  Ճառագայթային ախտորոշման մագնիսական-ռեզոնանսային մեթոդն իր տեսակով եզակի է և գործնականորեն չունի հավասարը կենտրոնական...

Ախտորոշում Բժշկի ընդունարանում Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ Բժիշկներ
Նորագույն տեխնոլոգիա` հիմնված ցիկլոտրոն իոնային ռեզոնանսի վրա, որը հետապնդում է մի գերնպատակ` բարձրացնել կյանքի որակը
Նորագույն տեխնոլոգիա` հիմնված ցիկլոտրոն իոնային ռեզոնանսի վրա, որը հետապնդում է մի գերնպատակ` բարձրացնել կյանքի որակը

Էնդոգեն ցիկլոտրոն իոնոռեզոնանսը, որը հիմնված է Աբրահամ Լիբոֆի և Կառլ Բլեկմանի հայտնագործությունների հիման վրա, մագնիսական թերապիայի լավագույն տարատեսակ է՝ գերթույլ հաճախականությամբ և ինտենսիվությամբ...

Ախտորոշում Բուժում
Համակարգչային տոմոգրաֆիայի ծառայություն Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում
Համակարգչային տոմոգրաֆիայի ծառայություն Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում

Պարուրաձև համակարգչային տոմոգրաֆիան (ՊՀՏ) ախտորոշման ամենաժամանակակից մեթոդներից մեկն է, որը թույլ է տալիս իրականացնել բարձր տեղեկատվական ոչինվազիվ հետազոտույուններ...

Ախտորոշում ԼՈՒՐԵՐ: Ծառայություններ
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)

Անոթների ուլտրաձայնային դոպլերոգրաֆիան կիրառվում է անոթներում արյունահոսքի խանգարումները հայտնաբերելու նպատակով: Հետազոտությունն անցկացվում է գլխի, պարանոցի, վերին և ստորին վերջույթների...

Ախտորոշում Սրտանոթային համակարգի հիվանդությունների ախտորոշում
Բիոռեզոնանսային ախտորոշման և բուժման մեթոդներ

Բիոռեզոնանսային ախտորոշման  և բուժման մեթոդները կարելի է բնորոշել որպես XXI դարի բժշկություն և հայտնի է վեգետատիվ ռեզոնանսային թեստ անունով։ Այն բժշկական նոր տեխնոլոգիա է, որի շնորհիվ` թեստային համակարգով...

Ախտորոշում Ընդհանուր ախտորոշիչ ծառայություններ
Կոմպյուտերային տոմոգրաֆիա
Կոմպյուտերային տոմոգրաֆիա

Կոմպյուտերային տոմոգրաֆիա -մեթոդն առաջարկելեն Գոտֆրի Հաունսֆիլդը և Ալան Կորմակը 1972թ., որոնք այս մեթոդի մշակման համար արժանացել ոն Նոբելյան մրցանակի...

Ախտորոշում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ